Jump to content

ՀՍՀ/ԿԱԳՐԱՄԱՆՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԳՐԱՄԱՆՈՎ (Ղահրամանյան) Ներսես Ոսկանի, ծն. 23.3(4.4).1910, Բաքու, հայ սովետական թատերագետ և լրագրող: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1960): ՍՄԿԿ անդամ 1938-ից: 1939-ին ավարտել է Մոսկվայի թատերական ինստ-ի թատերագիտական ֆակուլտետը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1966-ից ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ-ում ավագ գիտաշխատող է: Հեղինակ է «Շրջանային թատրոնների բեմերում» (1968), «Հինգ դիմանկար» (1972), «Օստրովսկու դրամատուրգիան հայ բեմում» (ռուս., 1973), «Ռուս դասականները հայ բեմում» (ռուս., 1976) և այլ գրքերի: Գեղարվեստական նովելի միջազգային մրցույթի դափնեկիր է (Չեխոսլովակիա, 1960): Եղել է Երևանի ռուսական թատրոնի դիրեկտոր (1954—56), հայկական հեռուստատեսության ստուդիայի դիրեկտոր (1956—66):