Jump to content

ՀՍՀ/ԿԱԴԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԴԱՐ (Kadar) Յանոշ (ծն. 26.5.1912, Ռիեկա), հունգարական և միջազգային կոմունիստական ու բանվորական շարժման, ՀԺՀ պետական և քաղաքական գործիչ: Հունգարիայի կոմկուսի (ՀԿԿ) անդամ 1931-ից: Խորտիի ֆաշիստական վարչակարգի շրջանում (1919—44)՝ կոմկուսի ընդհատակյա գործունեության ակտիվ մասնակից: 1941—42-ին ընտրվել է ՀԿԿ Պեշտի մարզկոմի անդամ, 1942-ին՝ ՀԿԿ ԿԿ-ի անդամ, 1943-ին՝ ՀԿԿ ԿԿ-ի քարտուղար: 1944-ի ապրիլին ձերբակալվել է, նոյեմբերին փախել բանտից: Երկիրը ֆաշիզմից ազատագրվելուց (1945-ի ապրիլ) հետո ընտրվել է ժամանակավոր ազգային ժողովի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ ի քաղբյուրոյի անդամ, Բուդապեշտի քաղկոմի քարտուղար (1945—48): 1946—48-ին եղել է ՀԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, 1948—50-ին՝ Հունգարական աշխատավորական կուսակցության (ՀԱԿ) ԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, միաժամանակ՝ ներքին գործերի մինիստր: 1956-ին ընտրվել է ՀԱԿ ԿԿ-ի քարտուղար, ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ: 1956-ին Հոլնզարիայում հակահեղափոխական խռովության ժամանակ (հոկտեմբեր-նոյեմբեր) հանդես է եկել հեղափոխական բանվորագյուղացիական կառավարության ստեղծման նախաձեռնությամբ: 1957-ի հունիսից Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության (ՀՍԲԿ) ԿԿ-ի առաջին քարտուղարն է: 1956— 58-ին եղել է Հունգարիայի հեղափոխական բանվորագյուղացիական կառավարության նախագահ, 1958—61-ին՝ պետական մինիստր, 1961— 1965-ին՝ ՀԺՀ Մինիստրների խորհրդի նախագահ: 1965-ից՝ ՀԺՀ Նախագահության անդամ: Համահունգարական հայրենական ժողովրդական ճակատի խորհրդի անդամ է (1957-ից), ՀԺՀ սոցիալիստական աշխատանքի հերոս (1962), Սովետական Միության հերոս (1964):