ՀՍՀ/ԿԱԴԵՆՑԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԴԵՆՑԻԱ (իտալ. Cadenza, լատ. cado—ընկնել, ավարտել, եզրափակել), 1. հարմոնիկ (նաև մեղեդիական) դարձվածք, որով եզրափակվում է երաժշտական ստեղծագործության կառուցվածքի ամեն մի առանձին հատվածը: 2. Կոնցերտային ժանրի ստեղծագործություններում հաստատուն տեղ գտած վիրտուոզ-իմպրովի-զացիոն բնույթի մենանվագային հատված:
