ՀՍՀ/ԿԱԴԵՇ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԴԵՇ, քաղաք Ասորիքում, Օրոնտես գետի ափին (այժմ՝ Սիրիայի Հոմս քաղաքի մոտ): Բնակվել են սեմական ցեղեր: Կադեշ աստվածուհու պաշտամունքի կենտրոնը: Մ. թ. ա. XVI—XV դդ. Կադեշ պետության կենտրոնը, որը գլխավորել է Ասորիքի մանր թագավորությունների դաշինքը Եգիպտոսի դեմ: Մ. թ. ա. XV դ. ենթարկվել է խեթական պետությանը: Մ. թ. ա. 1297-ին Կ-ի մոտ (ըստ Վ. Վ. Ստրուվեի՝ մ. թ. ա. 1312-ին) տեղի է ունեցել ճակատամարտ Եգիպտոսի փարավոն Ռամզես II-ի և խեթական թագավոր Մուվատալլիի զորքերի միջև: Հավանաբար մ. թ. ա. XII դ. սկզբին ավերել են «ծովի ժողովուրդները»: Կրկին հիշատակվում է մ. թ. ա. 565-ին՝ իբրև Նոր բաբելոնյան թագավորության համանուն մարզի կենտրոն:
Գրկ. Perard M., Qadesh…, P., 1931.
