Jump to content

ՀՍՀ/ԿԱԴԻԼՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԴԻԼՈՎ Եվգենի Վսեվոլոդովիչ (ծն. 30.10. 1912), սովետական հյուսվածաբան: Անասնաբուժական գիտ. դր (1951), պրոֆեսոր (1954), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1961): 1935-ին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստ-ը: 1951-ից նույն ինստ-ի հյուսվածաբանության ամբիոնի վարիչն է: Գիտական ուսումնասիրությունները նվիրված են բրուցելոզի ժամանակ օրգանիզմի ռեակտիվականության, կենդանիների օրգանների և հյուսվածքների վերականգնման և այլ հարցերի: 1958-ից անատոմների, հյուսվածաբանների և սաղմնաբանների համամիութենական գիտ. ընկերության երե-վանյան մասնաճյուղի վարչության նախագահն է: