ՀՍՀ/ԿԱԴՄԻՈՒՄ
ԿԱԴՄԻՈՒՄ (Cadmium), Cd, պարբերական համակարգի V պարբերության, II խմբի քիմիական տարր: Կարգահամարը 48 է, ատոմական զանգվածը՝ 112,40, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կաոուցվածքը՝ 4 d 10 5 s 2: Ունի ութ կայուն իզոտոպ՝ 106(1,215), 108(0,875), 110(12, 39), 111(12,75), 112(24,07), 113(12,26), 114(28,86) և 116(7,58) զանգվածային թվերով: Հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Ֆ. Շտրոմայերը 1817-ին և անվանել «կադմիում» (հուն.—ցինկի ոչ մաքուր օքսիդ կամ ցինկի հանքանյութ): Կ. հազվագյուտ և ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 1, 3 X 10-5 (ըստ զանգվածի): Սպիտակ-արծաթալիայլ, փափուկ և ձգվող մետաղ է, խտությունը՝ 8650 կգ/մ³ (20°C-ում), հալման ջերմաստիճանը՝ 320,9°C, եռմանը՝ 767°C: Կ. միացություններում երկարժեք է: Օդում խամրում է մակերևույթին առաջացած CdO օքսիդի բարակ թաղանթի պատճառով, որը պաշտպանում է Կ. հետագա օքսիդացումից: Օդում ուժեղ տաքացնելիս այրվում է՝ առաջացնելով բաց դարչնագույնից մինչև մուգ դարչնագույն CdO օքսիդը (բյուրեղային փոշի է): Կ. միացություններ է առաջացնում հալոգենների, ծծմբի և այլ տարրերի հետ: Անօրգանական թթուներից դանդաղ դուրս է մղում ջրածին՝ առաջացնելով համապատասխան աղեր: Կ-ի աղերի վրա կծու ալ-կալիներով ագդելիս նստում է սպիտակ հիդրօքսիդը՝ Cd(OH)₂: Կ-ի միացությունները թունավոր են, առանձնապես վտանգավոր են նրա օքսիդի գոլորշիները՝ շընչելիս: Ստացվում է ցինկի, կապարացինկի, պղնձա ցինկի հանքերի թափոնների մշակումից: Կիրառվում է միջուկային ռեակտորներում, հակակոռոզային և դեկորատիվ ծածկույթներ պատրաստելու համար, կուտակիչներում: Մտնում է դյուրահալ համաձուլվածքների (օրինակ, Վուդի համաձուլվածքի) բաղադրության մեջ: Կ-ի սուլֆիդը (կադմիումի դեղին) կիրառվում է որպես գեղանկարչական ներկ. Կ-ի սուլֆատը և ամալգամն օգտագործում են Վեստոնի նորմալ էլեմենտում: Կ. о րգանիզմում: Կ-ի պարունակությունը կազմում է (ով) բույսերում՝ 10-4, որոշ կենդանիների օրգանիզմում՝ 4-10-3—3-10-3: Հայտնաբերված է ողնաշարավոր բոլոր կենդանիների օրգանիզմներում: Կ-ով առավել հարուստ է լյարդը: Կ-ի ֆիզիոլոգիական նշանակությունն անբավարար է ուսումնասիրված, բայց հայտնի է, որ այն ազդում է ածխաջրային փոխանակության, լյարդում հիպուրաթթվի սինթեզի, որոշ ֆերմենտների ակտիվության վրա:
Գրկ. Реми Г., Курс неорганической химии, пер. с нем., т. 2, М, 1974,
