ՀՍՀ/ԿԱԴՄՈՍ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԹՈՌ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԴՄՈՍ, ըստ ավանդության՝ հայ ժողովրդի անվանադիր Հայկ Նահապետի թոռը, Արամանյակի որդին: Կ. Հայկից ժառանգություն էր ստացել կալվածք և տուն Արարադի երկրում՝ Վանա լճից հարավ: Երբ Ասորեստանի թագավոր Տիտանյան Բելը ներխուժեց Հայաստան, Կ. շտապեց Հարք և Հայկին առաջինը տեղեկացրեց բռնակալի հարձակման մասին: Բելի դեմ ճակատամարտում Կ., որպես կորովի աղեղնավոր և սուսերամարտիկ, գտնվում էր Հայկի ձախ թևում: Բեյին սպանելուց հետո Հայկը Կ-ին պարգևում է հարուստ ավար և անվանի մարդիկ իր ընդոծիններից:
Գրկ. Մովսես Խորննացի, Պատմություն Հայոց, Ե., 1968: Սեբեոս, Պատմութիւն, Ե., 1939: Լ. Միրիջանյան
