ՀՍՀ/ԿԱԴՄՈՍ ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՀԵՐՈՍ
ԿԱԴՄՈՍ (հուն., հին հունական առասպելական հերոս: Սիդոն քաղաքի (փյունիկիայի) Ագենովրոս թագավորի որդին, Կիլիկոսի, փյունիկսի և Եվրոպայի եղբայրը: Ըստ հայտնի առասպելի, երբ ցլի կերպարանք առած Զևսը առևանգել է Եվրոպային, քրոջը որոնող եղբայրներից երկուսը իրենց անուններով հիմնել են փյունիկիայի և Կիլիկիայի թագավորությունները: Իսկ Կ., Դելփիքի պատգամախոսի հրամանով, գնացել է Բեովտիա, սպանել այդ կողմերի տիրակալ Վիշապ հրեշին՝ Արեսի որդուն, հիմնել Կադմեա միջնաբերդը, որի շուրջը հետագայում ծաղկե է Թեբե քաղաքը: Արեսի որդու սպանության համար Կ. ութ տարի ծառայել է Արեսին, ապա հռչակվել Կադմեայի թագավոր: Զևսը Կ-ին ամուսնացրել է Արեսի և Աֆրոդիտեի դուստր Հարմոնիայի հետ: Ծերության տարիներին կ. և Հարմոնիան բնակվել են Իլլիրիայում՝ իբր կերպարանափոխվելով վիշապների: Կ-ի անվան հետ է կապվում փյունիկյան գրի ներմուծումը Հունաստան:
