Jump to content

ՀՍՀ/ԿԱԴՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԴՐ (ֆրանս. cadre, բառացի՝ շրջանակ), կինոկադր, 1. կինոժապավենի վրա պատկերված օբյեկտի անշարժ վիճակի կամ շարժման մեկ պահը: 2. Մոնտաժային Կ., ֆիլմի բաղկացուցիչ մասը, որ նկարահանված է գործողության որևէ պահի անընդհատության պահպանումով: 3. Ացենարական Կ. (կինոնկարի բեմադրական սցենարում), նկարահանվող Կ-ի բովանդակության շարադրանքն ու մանրամասն նկարագրությունը: 4. Լուսանկարչական Կ., նկարահանվող օբյեկտի՝ որոշակի չափերով սահմանափակված եզակի պատկերը: 5. Հեռուստատեսային Կ., օբյեկտի միմյանց հաջորդող լրիվ պատկերներից մեկը: