Jump to content

ՀՍՀ/ԿԱԴՐԻԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԴՐԻԼ (ֆրանս. quadrille, իսպ. cuadrilla— բառացի՝ չորս մարդուց բաղկացած խումբ), տարածված պար, չափը՝ 2 4: Կազմվում է 5—6 ֆիգուրից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անունը և պարեղանակը: Պարում են 4 և ավելի զույգերով: XVII դ. վերջից մինչև XIX դ. վերջը տարածված սալոնային պար էր. մտել է ժողովրդի մեջ, ձեռք բերել ժող. պարիառանձնահատկություններ, տարբեր անուններ (ռուս. Կ., ուկր. Կ. ևն, հայկ.ժող. պարային ֆոնդում՝ Էրզրումի և Զավախքի «Քյոռ-օղլի», «Ագուռի» Կ. պարերը):

Ժ. Խաչատրյան