ՀՍՀ/ԿԱԶԱԽԻ ԼԵՌՆԱՆՑՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԶԱԽԻ ԼԵՌՆԱՆՑՔ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Հայկական պար լեռնաշղթայի վրա, Գայլատու լճից 18 կմ արևելք, 2189 մ բարձրության վրա: Չուխոտի (Առուն) գոգհովիտը կապում է Արարատյան դաշտի հետ: Կ. լ–ով անցնում է Մուսուն–Ագաշա–Չարկչի տեղական նշանակություն ունեցող ճանապարհը:
