Jump to content

ՀՍՀ/ԿԱԶԱԿԵՎԻՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԶԱԿԵՎԻՉ Էմանուել Գենրիխովիչ 11(24).2.1913, Կրեմենչուգ—22.9.1962, Մոսկվա, ռուս սովետական գրող: ՍՄԿԿ անդամ 1944-ից: Կ-ի արձակի հիմնականթեման Հայրենական մեծ պատերազմն է: «Աստղ» (1947, ՍՍՀՄ պետ. մրցանակ 1948, հայերեն հրտ. 1949) վիպակը սովետականհետախույզների հերոսության մասին է: «Երկուսը տափաստանում» (1948) վիպակում արծարծվել են պարտքի, հանցանքի և կամքի ազատության խնդիրներ: Գրել է նաև «Գարունը Օդերի ափին» (1949, ՍՍՀՄ պետ. մրցանակ 1950, հայերեն հրտ. 1951),«Հրապարակի տունը» (1956) վեպերը: «Կապույտ տետր» (1961) վիպակում կեր տել է Վ. Ի. Լենինի կերպարը: