ՀՍՀ/ԿԱԶԱԿՈՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԶԱԿՈՎ Մատվեյ Ֆեոդորովիչ 1738, Մոսկվա 26.10(7.11). 1812, Ռյագան, ռուս ճարտարապետ, ռուսական ճարտարապետությունում կլասիցիզմի հիմնադիրներից: Նրա նախագծերով կառուցված բնակելի ու հասարակական շենքերը՝ Սենատը (այստեղ, Ռուսաստանում առաջին անգամ կիրառվել է մեծ տրամագծով գմբեթավոր ծածկ, այժմ՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի շենքը,1776—87), համալսարանը են, ընդհանուր առմամբ բնորոշեցին XVIII դ. վերջի—XIX դ. սկզբի Մոսկվայի ճարա. կերպարը, նրա հետագա կառուցապատման մասշտաբն ու բնույթը: Կ. ինտերիերի մեծ վարպետ էր (Միությունների տան սյունազարդդահլիճը, Դեմիդովի տան «ոսկե սենյակ ները», երկուսն էլ Մոսկվայում), օժտվածգծանկարիչ, ռուս ճարտարապետների մի ամբողջ սերնդի ուսուցիչը:
Գրկ. (.Власюк А.И..Каплун А.И., Кипарисова А.А., Казаков, М., 1957.
