ՀՍՀ/ԿԱԶԱԿՈՒԹՅՈՒՆ
ԿԱԶԱԿՈՒԹՅՈՒՆ, զինվորական դաս Ռուսաստանում XVIII—XX դ. սկզբին: XIV—XVII դդ. Կ. ընդգրկում էր պարհակից ազատ ու վարձու աշխատողներին, երկրի ծայրամասում զինվ. ծառայություն կատարողներին և այսպես կոչված՝ «ագատ կաղակնհրին»: XVIII—XIX դդ. նրանց մեծմասը հարկատու դաս դարձավ, մյուսները մտան կագակային զորքերի (Դոնի, Կուբանի, Օրենբուրգի, Աստրախանի, Սիբիրի ևն) մեջ: Ճորտացումից և լեհ. ու լիտվ. իշխանությունների լծից փախչող գյուղացիները, XV դ. 2-րդ կեսից հաստատվելով Դոնի, Դնեարի և Յաիկի ստորին ավազաններում, իրենց կոչում էին ազատմարդիկ՝ կազակներ: Հարևան ֆեոդ, իշխանություններին և կիսաքոչվոր ժողովուրդներին դիմադրելու համար XV—XVI դ. սկգբին նրանք ստեղծեցին Դոնի, Վոլգայի, Դնեսլրի (Չերկասկի) և մյուս կագակային զինվ. համայնքները: XVI դ.1-ին կեսին առաջացավ Զապորոժյան Սեչը (տես Սեչ Զապորոժյան) Ուկրաինայում Կ. դարձավ հակալեհական ժողովրդական ասյստամրությունների հիմնական ուժը: XVI դ. վերջին XVII դ. 1-ին կեսին նրանցօգնում և զինված պայքարին մասնակցումէին ուկր. քաղաքների հայ համայնքները: Կազակները զգալի ներդրում ունեցան ոչմիայն երկրի սահմանների պաշտպանության, այլն Հյուսիսային Կովկասի, Սի-բիրի և Հեռավոր Արևելքի յուրացման գործում: Կ-յան տնտ. կյանքի հիմքը սկզբում որսորդությունն ու անասնապահություններ, XVII դ. 2-րդ կեսից տարածվեց նաև երկրագործությունը: XVI—XVII դդ. գոյության կարևոր միջոց էր ավարը: Կ-յան ներսում հենց սկզբից առաջացան սոցիալական շերտեր՝ չքավորներ և ունևոր վերնախավ: Առաջինները XVII—XVIII դդ.գյուղացիական ապստամբությունների շարժիչ ուժերից էին, իսկ վերնախավը XIX դ. սկգբիե ընդգրկվեց Ռուսաստանի ազնվական դասի մեջ: XVI—XVII դդ. Կ. ինքնավար էր: Կարևոր հարցերք լուծվում էին րնդհանուր ժողովում (ոադա): Ցարական կառավարությունը վերնախավի աջակցությամբ 1721-ից Կ. ենթարկեց իր իշխանությանը: Հետմաններն ու ավագները սկսեցին նշանակվել կենտրոնից: 1775-ին վերացվեց Զապորոժյան Սեչը: Իր ռազմ, ավանդույթների և լավ պատրաստականության շնորհիվ Կ. զգալի դեր խաղաց XVIII—XX դդ. սկգբներին Ռուսաստանի մղած պատերազմներում: 1826—28-ի ռուսպարսկ. պատերազմի ժամանակ ցարական կառավարությունը երկրի հվ. սահմանների պաշտպանության նպատակով որոշեց կազակներով բնակեցնել Արաքսի հովիտը և ստեղծել, այսպես կոչված՝ «Արաքսի կազակությունը», բայց այդ ծրագիրը չիրագործվեց: XIX ղ. վերջից կապիտայիստական հարաբերությունները թափանցեցին նաև կազակների շրջանը: Շերտավորումը խորացավ: 1905—1907-ին կագակային մի շարք զորամասեր մասնակցեցին հեղափոխական շարժումներին, 1917-ի փետրվարյան հեղափոխության ժամանակ անցան ապստամբների կողմը: Դոնում, Թերեքում, Սիբիրում ստեղծվսցին կագակային դեպուտատների սովետներ: Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո աշխատավոր կազակները մասնակցեցին հակահեղափոխության ճնշմանը: 1918-ի մարտ-մայիսին ՌՍՖՍՀ կազմում ստեղծվեցին Դոնի, Կաբան-Մեծովյան և Թերեքի սովետական հանրապետությունները: 1920-ին Կ. որպես զինվորական դաս վերացվեց, ստեղծվեցին նրանցից կազմված հեծելազորային դիվիզիաներ, որոնք Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941— 1945) հերոսաբար մարտնչեցին ռազմաճակատներում:
Գրկ. Голобуцкий В.А., Черноморское казачество, Киев, 1956 История Дона. С древнейших времен до Великой Октябрьской социалистической революции, Ростов-на-Дону, 1965.
