Jump to content

ՀՍՀ/ԿԱԶԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԶԱՆ, Թաթարական ԻՍՍՀ մայրաքաղաքը: Պովոլժիեի արդ., գիտական ու կուլտուրական խոշորագույն կենտրոններից է: Գտնվում է Վոլգա գետի ձախ ափին, Կազանկայի և Վոլգայի միախառնման տեղում: Գետային խոշոր նավահանգիստ է, երկաթուղային կայարան, ավտոխճուղային հանգույց, ունի օդանավակայան: 993 հզ. բն. (1979): Կ. հիմնադրել են Կամա-վոլգյան բուլղարները, XIII դ. 2-րդ կեսին, Կազանկա գետի միջին հոսանքում: XV դարից միջին Պովոլժիեի տնտ. և առևտրական խոշոր կենտրոնը, Կազանի խանության մայրաքաղաքն էր: Ռուսաստանին միացվելուց (1552) հետո արագորեն աճեց: 1804-ին բացվեց Կազանի համալսարանը, որտեղ 1887-ին իր հեղափոխական գործունեությունն սկսեց Վ. Ի. Լենինը: 1888-ին առաջացան Ն. Ֆեղոսեևի առաջին մարքսիստական խմբակները: 1897-ին ստեղծվեց ս-դ. խմբակ, 1899-ին՝ ս-դ. կազմակերպություն, 1903-ին՝ ՌՍԴԲԿ կոմիտե: Կ-ում սովետական իշխանություն է հաստատվել 1917-ի հոկտ. 26 (նոյեմբ. 8) ին: 1918-ի օգոստ. 7-ին քաղաքը գրավել են սպիտակ չեխերն ու սպիտակ գվարդիականները: Ազատագրվել է 1918-ի սեպտ. 10-ին: 1920-ի մայիսի 27-ից Թաթարական ԻՍՍՀ մայրաքաղաքն է: XV դ. և XVI դ. 1-ին կեսին Կ-ում եղել է հայկ. համայնք: Հայերը մասնակցել են Մոսկովյան իշխանության և Կագանի խանության միջև մղված կռիվներին: Ցայսօր պահպանվել են «հայկ. փողոց», «հայկ. հրապարակ», «հայկ. գերեզմանատուն» անվանումները, գերեզմանատանը՝ հայկ. տապանաքարեր և արևի ժամացույց: 1842-ին Ս. Նազարյանին իրավունք է շնորհվել վարելու Կ-ի համալսարանի հայոց լեզվի ամբիոնը: 1888—89-ին այստեղ գործել է Ի. Լալայանցը: ՍՍՀՄ էկոնոմիկայում Կ. հայտնի է քիմ. և նավթաքիմիական, մեքենաշինական և թեթև արդյունաբերության արտադրանքներով՝ սինթետիկ կաուչուկ, կարբոլաթթու, ացետոն, ներկանյութեր, դեղանյութեր, ռետինատեխնիկական բազմատեսակ իրեր, խեժանյութեր, կինոժապավեններ, կոմպրեսորներ, հաստոցներ, բժշկ. սարքավորում, ժամացույցներ, քիմ. արդյունաբերության և սանտեխնիկական սարքավորում, գյուղատնտեսական մեքենաներ ու գազասալիկներ, երկաթբետոնե հավաքովի կոնստրուկցիաներ, սիլիկատային աղյուս: 1971—72 ուս. տարում Կ-ում կար 150 հանրակրթական դպրոց, 41 պրոֆաեխնիկական ուսումնարան, 21 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, 10 բուհ: 1972-ին ուներ 180 մասսայական գրադարան, 36 ակումբ, 6 թատրոն, 4 թանգարան, 95 կինոսարք, պիոներների պալատ: Կ-ում են Թաթարական ԻՍՍՀ ռադիո և հեռուստակենտրոնները: Քաղաքի կենտրոնում կրեմլն է (XVI դ.)՝ Բլագովեշչենսկի տաճարով, Սյույումբեկի աշտարակով, նա-հանգապետի պալատով (այժմ՝ Թաթարական ԻՍՍՀ-ի Գերագույն սովետի Նախագահության և Մինիստրների խորհրդի շենքը): Հայտնի են Պետրոպավլովյան տաճարը (1723—26), Սարջանի մզկիթը (1766), Կազանի համալսարանի շենքը (1825— 1830-ական թթ.): Սովետական ժամանակաշրջանում է ստեղծվեյ Ազատության հրապարակը՝ Վ. Ի. Լենինի հուշարձանով (բրոնզ, գրանիտ, 1954, քանդակագործ՝ Պ. Յացինո), Մուսա Ջալիլի անվ. օպերայի և բալետի թատրոնով: Կառուցվել են ստադիոն, կրկես, գետային կայարան, կոնսերվատորիայի համերգային դահլիճը, բնակելի շրջաններ: