ՀՍՀ/ԿԱԶԱՆԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԶԱՆԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆեոդալական պետություն Միջին Պովոլժիեում (1438—1552): Կազմավորվել է Ոսկե Հորդայի անկման հետևանքով՝ Կամա-վոլգյան Բոլլղարիայի տերիտորիայում: Գլխավոր քաղաքը Կազանն էր: Բաժանված էր ղարուգների (օկրուգների) և ուլուսների (վիլայեթների): Բանակը կազմված էր խանական գվարդիայից, առանձին ֆեոդալների ջոկատներից և աշխարհազորից: XV դ. 60-ական թթ. ռուս, պետությունը պայքար սկսեց Կ. խ-յան դեմ: Կ. խ. 1521-ին դաշն կնքեց Ղրիմի և Աստրախանի խանությունների ու Նողայի Հորդայի հետ, 1524-ին վասալական կախման մեջ ընկավ Թուրքիայից: 1552-ին Կ. խ. և ամբողջ Միջին Պովոլժիեն միացվեցին Ռուսաստանին:
Գրկ. Казанская история, М.—Л., 1954.
