ՀՍՀ/ԿԱԶԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԿԱԶԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Վ. Ի. Ուլյանով-Լենինի անվան, ՍՍՀՄ հնագույն համալսարաններից: Հիմնադրվել է 1804-ին: Մինչհեղափոխական շրջանում ունեցել է պատմա-բանասիրական, ֆիզմաթ, բժշկ. և իրավաբանական ֆակուլտետներ: Համալսարանում սովորել և աշխատել են Ն. Լոբաչևսկին (1827—1846-ին՝ ռեկտոր), Ա. Բուտլերովը, Մ. Կո-վալսկին, Վ. Բեխտերեը, Օ. Կովալևսկին, Ի. Բոդուեն դե Կուրաենեն: Կ. հ. Եղել է Ռուսաստանի առաջավոր հասարակական մտքի և հեղափոխական պայքարի կենտրոններից: 1887-ին իրավաբանական ֆակուլտետ է ընդունվել Ուլյանով-Լենինը, դեկտ. 4(16) ի ուսանողական հավաքի նախապատրաստմանն ու անցկացմանը ակտիվորեն մասնակցելու համար հեռացվել է համալսարանից: 1839—52-ին գործել է հայոց լեզվի ամբիոն, որը 1842—49-ին ղեկավարել է Ս. Նազարյանը: Սովետական իշխանության տարիներին Կ. հ. դարձել է գիտա-ուսումնական խոշոր կենտրոն: Մեծ է համալսարանի դերը ՊովոլժիեիևՄերձուրալի ժողովուրդների կրթության և մշակույթի զարգացման գործում: 1925-ին Կ. հ-ին շնորհվել է Վ. ի. Ուլյանով-Լենիեի անունը: Կ. հ. 1972-ին ուներ կենսաբանա-հոդային, աշխարհագրական, երկրաբանական, պատմա-բանասիրական (թաթարական լեզվի և գրականության բաժնով), մեխանիկա-մաթեմատիկական, ֆիզիկայի, քիմիայի, իրավաբանական, բուհերում դասավանդողների որակավորման ֆալլտետներ, նախապատրաստական, երեկոյան և հեռակա բաժիններ, ասպիրանտուրա, 65 ամբիոն, ԳՀԻ-ներ, աստղադիտարան, հաշվողական կենտրոն, 8 պրոբլեմային լաբորատորիա, կենդանաբանական, երկրբ. և ազգագրական թանգարաններ, մագնիսական և օդերևութաբանական դիտարաններ, կենդանաբանական և կենսբ. կայաններ, հրատարակչություն, գրադարան (մոտ 4 մլն գիրք): Կ. հ-ում գործում է Վ. ի. Ուլյանով-Լենինի թանգարանը: 1821-ից հրատարակում է «Գիտական տեղեկագիր»: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1955):
