Jump to content

ՀՍՀ/ԿԱԶԱՆՁԱԿԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԶԱՆՁԱԿԻՍ Նիկոս (18.2. 1883, Իրակլիոն—29.10.1957, Ֆրայբուրգ, ԳՖՀ), հույն գրող: Առաջին ստեղծագործություններն են «Օձը և շուշանը» (1906) վիպակը, «Լուսանում է» (բեմ. 1907), «Զոհաբերություն» (1910) պիեսները: 1925—1929-ին երեք անգամ այցելել է ՍՍՀՄ: Ոդ-ջունել է Հոկտեմբերյան հեղափոխությունը («Ինչ տեսա Ռուսաստանում», 1928, «Մոսկվան կոչ արձակեց», 1931, ֆրանս., հուն. «Տոդա Ռաբա», 1934): «Քրիստոսը կրկին է խաչվում» (շվեդ. հրտ. 1950, հուն, հրտ. 1954, հայերեն հրա. 1965), «վերջին գայթակղությունը» (1955, հուն.) և «Կապիտան Միխալիսը: Մահ կամ ազատություն» (1953) վեպերում արտահայտված է բողոք ընդդեմ բուրժ. հարաբերությունների և կրոնական կեղծ բարեպաշտության: 1947-ից ապրել է Ֆրանսիայում և ԳՖՀ-ում: Խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր է (1956):