Jump to content

ՀՍՀ/ԿԱԶԱՆՅԱՆ ՏԱՃԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԶԱՆՅԱՆ ՏԱՃԱՐ Լենինգրադում, ճարտարապետական հուշարձան՝ կառուցված ռուսական կլասիցիզմի ոճով 1801—11-ին (ճարտ. Ա. Վորոնիխին): Խաչաձև-զմբեթավոր հորինվածքով կառույցի կողային ձգված ճակատներին կից են 6-սյուն պորտիկներով կիսաշրջանաձև սյունաշարերը, որոնցից հս-ը բացվում է դեպի Նևսկի պողոտա: Գլխավոր մուտքը արմ-ից է, փոքր հրապարակից, որը շրջափակված է թուջե կիսաշրջանաձև պարսպով: Քանդակային հարդարանքի հեղինակներն են Ի. Մարտոսը, Ի, Պրոկոֆևը, Վ. Դեմուտ-Մալինովսկին, Ֆ. Շչեդրինը և ուրիշներ: Տաճարում է թաղված (1813) Մ. Կուտուգովը: 1932-ին Կ. տ-ում բացվել է 4 րոնիևաթեիզմի պատմության թանգարան: