Jump to content

ՀՍՀ/ԿԱԶԲԵԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԶԲԵԿ (վրաց. Մղինվարի— սառցային, օսեթերեն՝ Ուրսխոխ—սպիտակ լեռ), լեռնագագաթ Մեծ Կովկասի Կողքային լեռնաշղթայում, վրացական ՍՍՀ տարածքում: Բարձրությունը՝ 5033 մ: Կ. հանգած հրաբուխ է՝ կազմված անդեգիտային, տրախիտ-լիաարիտային լավաներից, որոնք նստած են ստորին յուրայի թերթաքարերի վրա: Ենթադրվում է, որ Կ.գործել է անթրոպոգենում: Գագաթը ծածկված է հավերժական ձյունով և ֆիոնով: Լանջերով իջնում են հովտային սառցադաշտեր: Մառցապատման ընդհանուր տարածությունը 30 կմ² է: Գերգետ սառցադաշտի վրա կա բարձր լեռնային օդերևութաբանական կայան: Զարգացած է տուրիզմը:

Գ. Դոնդուա