ՀՍՀ/ԿԱԶԲԻՆՑԵՎ
ԿԱԶԲԻՆՑԵՎ Սերգեյ Բոգդանի (ծն. 24.3. 1903, Բաքու), գններալ-մայոր (1942): ՍՄԿԿ անդամ 1925-ից: Ազգությամբ հայ: Ավարտել է Հյուսիսային Կովկասի ռազմ, օկրուգի ռազմա-քաղաքական դպրոցը (1926), Մ. Ֆրունզեի անվ. ռազմ, ակադեմիային կից բարձրագույն քաղ. կազմի վերապատրաստման դասընթացը (1941): Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի 19-րդ բանակի շտաբի զինվորական կոմիսար, 1941-ի օգոստոսից՝ Արևմտյան ռազմաճակատի զինվորական կոմիսար, ապա՝ շտաբի պետի տեղակալ: 1944-ին նշանակվել է III Բելոռուսական ռազմաճակատի քաղվարչության պետի տեղակալ, ապա՝ քաղվարչության պետ: Մասնակցել է Բելոռուսի այի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Արևելա-պրուսական օպերացիային: Ետպատերազմյան տարիներին վարել է պատասխանատու պաշտոններ, եղել է ՍՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քաղբաժնի պետ, Գլխավոր շտաբի ռազմագիտական վարչության պետի քաղ. գծով տեղակալ: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2 և այլ շքանշաններով:
Ա. Ղազարյան
