Jump to content

ՀՍՀ/ԿԱԶԷԼԼԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԶԷԼԼԱ (Casella) Ալֆրեդո (25.7.1883, Թուրին—5.3.1947. Հռոմ), իտալացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, երաժշտագետ: Հռոմի «Սանտա Չեչիլիա» ակադեմիայի պրոֆեսոր (1915): 1917-ին Հռոմում հիմնադրել է Ազգային երաժշտության ընկերություն (1923-ից՝ Նոր երաժշտության կորպորացիա): Երաժշտության մեջ մոդեռնիզմի և նեոկլասիցիզմի ջատագովներից է: Գրել է օպերաներ («Օձ կինը», «Հեքիաթ Որփեոսի մասին», երկուսն էլ բեմ. 1932), բալետներ, սիմֆոնիաներ, դաշնամուրային նվագադարձություններ, երաժշտագիտական աշխատություններ: 1952-ից Նեապոլում անց են կացվում դաշնակահարների Կ-ի անվ. միջազգային մրցույթներ: