Jump to content

ՀՍՀ/ԿԱԶԻՄԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԶԻՄԻՐ (լեհ. Կազիմեժ, Kazimierz), լեհ իշխաններ և թագավորներ. Կազիմիր I Վերականգնող (1016—1058), իշխան 1034-ից: Պյաստների դինաստիայից: Վարել է լեհ. հողերի միավորման քաղաքականություն: Կիեյան Ռուսիայի դաշնակցությամբ վերադարձրել է ս ազովիան (1047), 1054-ին՝ ձեռք բերել Սիլեզիան: Նպաստել է լեհ եկեղեցական հիերարխիայի ինքնուրույնության (անկախ գերմանականից) ամրապնդմանը: Կազիմիր II Արդարամիտ (1138-1194), իշխան 1177-ից: 1180-ին արտոնություններ է շնորհել աշխարհիկևհոգևոր ֆեոդալներին՝ ընդլայնելով նրանց իմունիտետը ի վնաս խոշոր իշխանների: Մասնակցել է Գալիցիա-վոլինյան Ռուսիայի համար մղվող պայքարին՝ ձգտելով այդտեղ գահ բարձրացնել իր դրածո հունգար, իշխան Անդրեյին, բայց անհաջողություն է կրել: Կագիմիր III Մեծ (1310—1370), թագավոր 1333-ից, վերջինը Պյաստների դինաստիայից: Վարել է պետ. իշխանության ամրապնդման ու կենտրոնացման քաղաքականություն: 1346—47-ին հրապարակել է վիսլից—Պետրոկովյան ստատուտները (դատաստանագիրք), որոնք արտացոլում են դասային միապետության ստեղծումը Լեհաստանում: Ընդլայնել է քաղաքային ինքնավարությունը: Հիմնել է «գերմանական իրավունքի» ինքնուրույն բարձրագույն դատարաններ՝ լեհ. քաղաքներին արգելելով իրավական հարցերով դիմե ու արտասահմանին: Նրա ժամանակ բացվել է Կրակովի համալսարանը (1364): Կողմնորոշվել է դեպի Հունգարիան և օգտվել պապի աջակցությունից: Դադարեցրել է պայքարը Տետոնական օրդենի դեմ՝ Արևելյան Պոմորիեն նրան զիջելու գնով և կարողացել Լեհաստանին վերադարձնել Կույավիան (1343): 1349—52-ին Հունգարիայի և Չեխիայի օգնությամբ գրավել է Գալիցյան Ռուսիան, վոլինի և Պոդոլիայի մի մասը: