Jump to content

ՀՍՀ/ԿԱԶԻՄԻՐԻ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ 1468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԶԻՄԻՐԻ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ 1468, Լիտվական Մեծ իշխանության օրենքների առաջին ժողովածուն, հրատարակվել է Վիլնյուսում: Գործել է մինչև լիտվական առաջին ստատուտի (տես Լիտվական ստատուտներ) ստեղծումը: Բաղկացած է 25 հոդվածից: Հանցագործների նկատմամբ նախատեսել է մահապատիժ, անդամախեղում, աքսոր, բանտարկություն, իրավազրկություն, պատվազրկություն, տուգանք: Սոցիալական տարբեր խավերի նկատմամբ նույն հանցագործության համար նախատեսվել են տարբեր պատիժներ: Կ. դ. ամրապնդել է գյուղացիության շահագործումը և հողի նկատմամբ ֆեոդալների սեփականության իրավունքը: