Jump to content

ՀՍՀ/ԿԱԶՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԶՄ ձեռագրի կամ գրքի կողերը, որոնց մեջ ամփոփվում, ամրանում են մագաղաթյա կամ թղթյա թերթերը: Կ-ի նախնական ձեր տուվւն էր, որի մեջ պահվում էին պապիրուսի գրված փաթեթները: Մագաղաթի գործածությամբ փոխվեց ձեռագիրը պահելու կերպը, տուփը դարձավ Կ.: Կ. ունի երկու՝ վերիևվարի կողեր, կռնակ (կամ թիկունք) և դռնակ: Կողերի միջուկը հարթեցված տախտակ է, որի վրա դրսից ձգվում է մշակված կաշի, ներսից՝ որևէ գործվածք, որ կոչվում է կազմաստառ: Որպեսզի Կ. չմաշի նոր ձեռագիրը, Կ-իևձեռագրի արանքում ամրացվել է պահպանակ: Կ-ի կաշին զարդարվում էր նկարներով (ճնշումով արված զարդեր), մետաղյա նախշերով, հատկապես՝ խաչերով ու թանկագին քարերով: Կ-երը լինում էիննաև ձույլ ոսկուց, արծաթից և այլ մետաղներից՝ դրվագված տերունական պատկերներով, ինչպես և փղոսկրից: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանիե ընդհանրապես հայերեն ձեռագրերի Կ-երից հնագույնը «Էջմիածնի Ավետարանի» փղոսկրյա Կ. է (VI դ.): Արծաթյա ոսկեզօծ հնագույն թվագրված Կ. 1255-իէ, իսկ կաշվե թվագրված հնագույն Կ.՝ 1196-ի: Ժամանակակից գրքերը կազմելիս կաշվի փոխարեն օգտագործում են թուղթ կամ մոմւաթ, տախտակի փոխարեն խավաքարտ:

Ա. Մաթևոսյան