Jump to content

ՀՍՀ/ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ, կառավարման և ինժեներատեխնիկական աշխատանքների մեքենայացման ու ավտոմատացման տեխնիկական միջոցների համալիր: Կ. տ-ի զարգացումը պայմանավորվածէ գիտատեխ. առաջընթացով, կառավարման և դիսպետչերական համակարգերիբարդացմամբ, վերամշակվող ինֆորմացիայի ծավալի զգալի մեծացմամբ: Կ. տիմիջոցներից են ինֆորմացիայի վերամշակման հաշվողական մեքենաներն ու սարքավորումները (մաթ. գործիքներ և սարքեր, ինֆորմացիայի հավաքման, գրանցման և պահման սարքավորումներ, հաշվիչ-ծակատոդ, ստեղնավոր հաշվողական, էլեկտրոնային հաշվողական մեքենաներ), փաստաթղթեր կազմելու, պատճենահանելու և բազմացնելու սարքավորումները (գրամեքենաներ, պատճենահան և լուսաշարող մեքենաներ), միկրոնկարահան-ման միջոցները (պատճենահան ապարատներ, խոշորացուցիչներ, միկրոլուսա-պատճենները կարդալու ապարատներ) ինֆորմացիոն-փնտրիչ համակարգերը (քարտարաններ, ինֆորմացիայի փնտրման և պահման համակարգեր, լուսատախտակներ), գծագրական-կոնստրուկտորական տեխնիկան (սեղաններ, գծագրատախտակներ, մեխանիզմներ, գործիքներ և գծագրական, գրաֆիկական աշխատանքների համար անհրաժեշտ այլ հարմարանքներ), փոքր Կ. տ. (մատիտներ, ինքնահոսներ, գործնական թղթերի մշակման միջոցներ, համարակալիչներ, թղթակցությունների մշակման մեքենաներ), վարչարտադրական կապի միջոցները (հեռախոսային և հեռագրական կապի սարքավորումներ, արդյունաբերական հեռուստատեսություն), աշխատատեղերի և ծառայողական շենքերի սարքավորումը:

Գրկ. Алферов А.В.,Резник И.С, Шорин В. Г., Оргтехника, М., 1973.