ՀՍՀ/ԿԱԶՄԲՅՈՒՐՈ ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԶՄԲՅՈՒՐՈ ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ, Կազմակերպական բյուրո ՀամԿ(բ)Կ Կ Կ, կուսակցության ԿԿ-ի գործադիր մարմին: Մտեղծվել է 1919-ի հունվարին: Ընտրվել է ԿԿ-ի պլենումում: ԿԿ-ի կազմբյուրոն զբաղվում էր կադրերի ընտրության և բաշխման, կուսակցական կազմաերպությունների հաստատման, պետական, արհմիութենական, երիտասարդական և այլ հասարակական կազմակերպությունների հետ կուսակցական մարմինների փոխհարաբերությունների կարգավորման և այլ հարցերով: Սկզբնականշրջանում կազմված է եղել ԿԿ-ի 5 անդամից, 1921-ից նրա կազմը մեծացել է և կայուն չի եղել: ՍՄԿԿ XIX համագումարից (1952) հետո Կենտկոմի կազմբյուրո չիընտրվել, իսկ ԿԿ-ի ընթացիկ կազմակերպական աշխատանքը կենտրոնացվել է ՍՄԿԿ ԿԿ քարտուղարությունում (տես Քարտուղարություն ՍՄԿԿ ԿԿ):
