Jump to content

ՀՍՀ/ԿԱԶՈՒԱՐՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԶՈՒԱՐՆԵՐ (Casuariiformes), անողնուցավոր թռչունների կարգ: Ունի 2 ընտանիք. էմուներ և իսկական Կ.: Իսկական Կ. (Casuariidae) խոշոր են, չթռչող: Կտուցը սև է, կողքերից սեղմված, գլխինունեն «սաղավարտ»: Փետուրները սև են, մազանման: Ծայրափետուրները ետ են զարգացել և վերածվել մերկ փշերի: Մարմնի կշիռը հասնում է մինչև 80 կգ, բարձրությունը՝ մինչև 150 սմ: Ոտքերն ուժեղեն, եռամատ (միջին մատը՝ երկար, սուրեղունգով): Տարածված են Նոր Գվինեայում, Արու, Սերամ, Նոր Բրիտանիա կղզիներում և Ավստրալիայի հս-արլ. ալիերին: Հիմնականում սնվում են ծառերից թափված պտուղներով, հատապտուղներով, սերմերով, երբեմն՝ մանր կենդանիներով: Բնադրում են գետնին, փոսերի մեշ, դնում³—5 կանաչավուն ձու: Թխսում է արուն: