Jump to content

ՀՍՀ/ԿԱԶՈՒՍ ՖԵՈԴԵՐԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԶՈՒՍ ՖԵՈԴԵՐԻՍ (լատ. casus feode-ris), իրադրություն, որի առաջացման դեպքում գործողության մեջ են դրվում պետությունների՝ դաշնակցային պայմանա գրով փոխադարձ օգնություն ցույց տալուպարտավորությունները: Միջազգային իրավունքը նախատեսում է պետությունների անհատական և կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունք: Պետությունները կոլեկտիվ ինքնապաշտպանությունը կարող են իրագործել առանց նախնական համաձայնագրի կամ դաշնակցային հատուկ պայմանագրի հիման վրա, որը, այլ պարտավորությունների թվում, նախատեսում է նաև Կ. Ֆ.: