Jump to content

ՀՍՀ/ԿԱԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹ, լակտացիայի ընթացքում մարդու և կաթնասուն կենդանիների կաթնագեղձում սինթեզվող արտազատուկ, ֆիզիոլոգիական նշանակությամբ՝ նորածիս երեխայի կամ ձագի անփոխարինելի սնունդ: Ծննդաբերությունից հետո, առաջին օրերին կաթնագեղձերն արտադրում են խիժ, որն աստիճանաբար վերածվում է սովորական Կ-ի: Մոր կաթը պարունակում է երեխային անհրաժեշտ բոլոր սննդանյութերը: Կնոջ Կ-ի կայորիականությունը 65—70 կկալ 100 գ է, pH 6,9—7,5, խտությունը՝ 1,030—1,032 գ/սմ³: Պարունակում է. ջուր՝ 87,4, կուզեին՝ 0,91, ալբումին և գլոբալին՝ 1,23, ճարպ՝ 3,76, կաթնաշաքար՝ 6,29, մոխիր՝ 0,31, նաև որոշ քանակությամբ հանքային աղեր, վիտամիններ (А, В, С և D): Գյուղատնտեսական կենդանիների Կ. արժեքավոր սննդանյութ է: Լայնորեն օգտագործվում է հատկապես կովի, ավելի քիչ՝ այծի, ոչխարի, գոմեշի, ձիու, ուղտի, էշի, զեբուի, յակիևհյուսիսային եղջերուի Կ.: Կ-ից պատրաստում են կարագ, պանիր, կաթնաթթվային մթերք, պաղպաղակ: Կենդանիների Կ. սպիտակ կամ դեղնավուն երանգով, աննշան քաղցրությամբ հեղուկ է: Տարբեր կենդանիների Կ-ի քիմ. կազմըևսննդարարությունը տարբեր են (տես աղյուսակ): Կ-ի մեջ մտնող հիմնական սպիտակուցներն են կազեինը, լակտալբումինը հ լակտոգլոբոլլինը, որոնք պարունակումեն մոտ 20 ամինաթթու (10-ը՝ անփոխարինելի): Կազեինն օգտագործվում է պանիր և կաթնաշոռ արտադրելիս, ալբումինից և գլոբուլինից պատրաստում ենմանկական կերախառնուրդներ: Կաթնա յուղը պարունակում է գլխավորապես տրիգլիցերիդներ և ճարպաթթուներ՝ գնդիկների ձևով ցրված կաթի մեջ (1 մլ-ում՝ մոտ 3 մլրդ գնդիկ): Գնդիկները սովորաբար բարձրանում են Կ-ի վերինշերտը և առաջացնում կաթնասեր: Կ-ի ածխաջուրը՝ լակտոզը, օրգանիզմի էներգիայի կարևոր աղբյուրներից է: Կ. հա րուստ է նաև հանքային աղերով և միկրոտարրերով: Կ-ի կալցիումական աղերն օրգանիզմն ավելի լավ է յուրացնում, քան մյուս սննղանյութերհնը: Մանրէ ները 4—6°C-ում պաղեցրած թարմ կ-ում չեն զարգանում կամ ոչնչանում են: Թարմ Կ-ի թթվությունը՝ 16—18 T (Թերների): 28-30 T ում Կ. թթվում է, իսկ 65—70 Т ում՝ մակարդվում: Կ-ի մարսելիությունը մոտ 98 է: ՍՍՏՄ ԳԱ սննդի ԳՀԻ-ի տվյալներով՝ մարդն օրական պետք է օգտագործի 250—500 գ Կ. (երեխաները՝ 500—700 գ): Տես նաև Կաթի արդյունաբերություն:

Գյուղատնտեսական կենդանիների կաթի միջին կազմը (տոկոսներով)
Կենդանիներ Չոր նյութեր Ճարպ Սպիտակուց Կազեին Կաթնաշաքար Մոխիր Խտություն 20°C Թթվություն
Կով 12,54 3,90 3,30 2,70 4,61 0,71 1,029 16,0
Այծ 13,09 3,41 4,49 3,56 4,42 0,77 1,032 10,5
Ոչխար 17,31 5,60 5,17 4,02 5,30 0,99 1,035 23,0
Գոմեշ 17,45 7,74 4,28 3,57 4,57 0,79 1,029 18,0
Ուղտ 13,62 4,47 3,50 2,70 4,95 0,70 1,031 14,5
Հյուսիսային եղջերու 35,70 19,70 10,90 8,70 3,60 1,40 - -
Զեբու 15,40 6,70 4,30 - 3,60 0,77 - -
Յակ-մերուն 12,00 6,50 5,00 - 5,60 0,90 - -
Զամբիկ 12,23 1,23 2,13 1,26 6,54 0,36 1,033 7,0
Էշ 9,88 1,37 1,85 0,9 6,19 0,47 - 6,0
Խոզ 19,0 6,9 6,2 - 4,3 1,1 - -

Ջ. Դիլանյան