Jump to content

ՀՍՀ/ԿԱԹԱՐՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹԱՐՆԵՐ (հուն καθαρός — մաքուր), XI—XIII դդ. Եվրոպայոլմ (գլխավորապես Իտալիայում, Ֆլանդրիայում, Հարավային Ֆրանսիայում) տարածված աղանդավորներ: Պաշտոնական եկեղեցու դեմ մղած իրենց պայքարով տարերայնորենարտահայտել են զարգացող քաղաքների հակաֆեոդալական բողոքը: Կ-ի դավանաբանության հիմքում դրված էր մանիքեության «չարի և բարու» հակադրության սկզբունքը, որը փոխանցվել էր պավլիկյանների և բոգոմիլների միջոցով: Կ.. մերժելով երկրային կյանքը (ամուսնություն, մսեղեն կերակուր ևն), քարոզում էին մասնավոր սեփականության, կաթոլիկական նվիրապետության, պատկերապաշտության վերացում, ծայրահեղ ճգնակեցություն: Կ. ստեղծեցին իրենց եկեղեցին, բացեցին դպրոցներ, 167-ին Թուլուղում գումարեցին ընղհանուր ժողով, որոշ քաղաքներում գրավեցին իշխանությունը: Կ-ի դեմ մղված կատաղի պայքարի և XIII դ. քաղաքային բնակչության շերտավորման (արհեստավորապլեբեյական զանգվածներից բյուրգերության անջատման) հետևանքով, նույն դարի վերջին Կ. վերացան: Կ-ի ուսմունքը փոխանցվեց ալբի-գոյցիներին: