Jump to content

ՀՍՀ/ԿԱԹԻԼԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹԻԼԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, որակական կամ կիսաքանակական միկրոքիմիական վերլուծության եղանակ, որի դեպքում հետազոտվող լուծույթը և նյութերը վերցնում են մի քանի կաթիլի չափով: Որոշակի իոններ հայտնաբերելու համար օգտագործում են բնորոշ գունային ոեակցիաներ, որոնք իրականացվում են ֆիլտրի թդթի, ժամացույցի ապակու վրա, միկրոտիգեյներում: Կ. վ-յան մեջ կիրառում են մեծ զգայնությամբ և ընտրողականությամբ օժտված նյութեր, որոնց շնորհիվ էլ որոշվող իոնները կարող են հայտնաբերվել հետազոտվող լուծույթի այլ բաղադրիչների առկայությամբ: Կ. Վ. տարբերվում է կատարման արագությամբ, սարքերի պարզությամբևբարձր զգայնությամբ: Լայնորեն կիրառվում է նյութերն իրարից բաժանելու, դրանց մաքրությունն ստուգելու, ինչպես նաև տեխ.և կենսբ. բազմաթիվ վերլուծությունների համար: Կ. Վ. հատկապես հարմար է կատարել դաշտային պայմաններում: