Jump to content

ՀՍՀ/ԿԱԹԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, սննդի արդյունաբերության ճյուղ, միավորում է կենդանական յուղ, պանիր, խտացրած կաթ և կաթի փոշի, կաթի պահածո, պաղպաղակ և այլ կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները: ՍՍՀՄ-ում Կ. ա-յան բուռն զարգացման սկիզբը դրվել է 30-ական թթ., երբ պայմաններ ստեղծվեցին կաթի պետ. գնումներիևարդ. վերամշակման համար, նորագույն տեխնիկայով հագեցված խոշոր կոմբինատներ կառուցվեցին Մոսկվայում, Լենինգրադում, Մոչիում և այլուր: 1977-ին ՍՍՀՄ-ը կաթիևկենդանական յուղի արտադրությամբ առաջինն էր աշխարհում (արտադրվել է համապատասխանաբար՝ 94,7 և 1,5 մլն տ): Հայաստանում կաթնամշակությունն ունի բազմադարյան ավանդույթ: Մ. Աբովյանը 1898-ին Լոռիում և Ախալքալաքում հիմնադրել է կաթնատնտեսական ֆերմաներ, Անդրկովկասում առաջինը կազմակերպել եվրոպական պանիրների արտադրությունը: Սակայն մինչև սովետական կարգերի հաստատումը կաթնամշակությունը հիմնականում տնայնագործական բնույթի էր: 1913-ին մանր-տնայնագործական գործարաններում մշակվում էր ընդամենը 4,6 հզ. t կաթ, արտադրվում 349 տ շվեյցարական և 27 տ աղաջրային պանիր: Կ. ա. ՀԱՍՏ սննդի արդյունաբերության զարգացած ճյուղերից է, ընդգրկում է կաթի մշակման 6 գործարան, գլխամասային 23 պանրագործարան՝ հարյուրից ավելի մասնաճյուղերով (1977): 1977-ին մշակվել է 128,4 հզ. տ անարատ կաթնամթերք՝ վերահաշվարկված կաթի, 1,3 հզ. տ կենդանական յուղ, 21,5 հզ. տ յուղալի պանիր:

Գրկ. Դիլանյա և Զ. Ք., Կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիան, Ե., 1962: Հ. Ղուշչյան