ՀՍՀ/ԿԱԹԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐ
ԿԱԹԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐ, կերախառնուրդներ, որոնք սննդարարությամբ, մարսելիությամբ ու կենսաբանական հատկանիշներով մոտ են բնական կաթին և մատղաշների կերաբաժնում, սկսած կյանքի առաջին տասնօրյակից, օգտագործվում էն դրա փոխարեն: Կ. փ-ի հումքը սերզատած (յուղազուրկ) կաթե է, որի վրա ավելցնում են բուսական ու կենդանականյուղ, ճարպազանգված, վիտամիններ, միկրոտարրեր: Տնտեսապես նպատակահարմար է Կ. փ. պատրաստել բուսական սպիտակուցներից, ձեթից, ոսկրայուղից և շիճուկի խառնուրդից: Կ. փ. լինում են հեղուկ և չոր: Վերջինս գերադասելի է, այն լավ պահպանվում և հեշտ տեղափոխվում է: ՍՍՀՄ-ում արտադրվում են Համամիութենական անասնաբուծության ինստ-ի առաջարկած Կ. փ., Չեխոսլովակիայում՝ «Մլեկոնա» անարատ կաթի փոխարինիչը, ԳԴՀ-ում՝ «Ռոգեն էքստրա», «Վիրկմիր», «Նոլկամել» և «Կելպան» փոխարինիչները: Կ. Փ. օգտագործվում են գրեթե բոլոր երկրներում:
