Jump to content

ՀՍՀ/ԿԱԹՆԱԹԹՈՒ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹՆԱԹԹՈՒ, (օքսիպրոպիոնաթթու, СНзСН(ОН)СООН, միահիմն օքսիթթու: Անգույն բյուրեղներ են, հեշտությամբ լուծվում են ջրում: Գոյություն ունի օպտիկապես ակտիվ երկու իզոմերների (-), (+) (հալման ջերմաստիճանը՝ 25—26 С) և ոչ ակտիվ ռացեմիկ +- (հալման ջերմաստիճանը՝ 18 С) ձևերով: Առաջանում է շաքարանյութերը կաթնաթթվային տարբեր բակտերիաների ազդեցությամբ խմորելիս: Արդյունաբերության մեջ ստացվում է եղեգնաշաքարի, դեկստրոզի և մալթոզի վրա Bacillus Delbruki-ով ազդելիս: (+)Կ. ածխաջրերի ֆերմենտատիվ անաերոբ (առանց O₂-ի մասնակցության) ճեղքման՝ գլիկոփզի վերջնանյութն է կենդանի հյուսվածքներում (գլխավորապես մկաններում): Թթվածնի բացակայությամբ մկանում առաջացած Կ. համարժեք է ծախսված գչիկո-գենի քանակությանը (մկանի հոգնածությունը կապված է գլիկոգենի պաշարի սպառման և Կ-ի կուտակման հետ): O₂-ի առկայությամբ Կ-ի 20-ը օքսիդանում է CO₂-ի և H₂O-ի, իսկ անջատված էներգիան ծախսվում է մնացած Կ. գլիկոգենի փոխարկելու համար: Բույսերում և միկրոօրգանիզմներում Կ. առաջանում է պիրու-վատի վերականգնման ժամանակ: