ՀՍՀ/ԿԱԹՆԱԼՈՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԹՆԱԼՈՏ (Polygala), կաթնախոտազգի-ների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտանման բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 600 տեսակ, ՍՍՀՄ-ում՝ 30: Տերևները հերթադիր են, ծաղիկները՝ բաց մանուշակագույն կամ կապտավուն, հավաքված ողկույզներում, անկանոն: Պտուղը երկբուն տուփիկ է: Որոշ տեսակների չոր արմատները պարունակում են սապոնիններ և օգտագործվում որպես դեղորայքային հումք:
