ՀՍՀ/ԿԱԹՆԱԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ
ԿԱԹՆԱԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ, կենդանիների կաթից պատրաստված սննդամթերք, օգտագործվում են վաղ մանկական հասակի երեխաների արհեստական, խառըևհավելյալ սնուցման համար: Կ. բաժանում են 3 հիմնական խմբի՝ հասարակ, թթվային, բարդ կամ կալորիական: Հասարակ Կ. ստանում են կաթը շրով կամ ձավարեղենի (բրինձ, վարսակ, ցորեն, հնդկացորեն, սպիտակաձավար) եփուկով նոսրացնելով: Ջրով նոսրացնելու դեպքում խառնուրդը նշում են թվերով (1, 2, 3), իսկ ձավարեղենի եփուկով նոսրացնելիս՝ տառերով (А, Б, В): A-խառնուրդը պարունակում է 1/3 կաթ և 2/3 եփուկ, B-ն, համապատասխանաբար, 1/2 և 1/2: Նոսրացումը նվազեցնում է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի պարունակությունը և կովի կաթի բաղադրությունը մոտեցնում մայրականին: Ածխաջրերի քանակությունը լրացվում է շաքարով (մինչև 5): Ցածր կալորիականության պատճառով 1 և A Կ. Ժամանակակից պրակտիկայում չեն օգտագործվում: 2 և Б Կ. նշանակում են 1—1,5 ամսական երեխաներին, կարճ ժամկետով (4—5 օր): Թթվային Կ-ի առավելությունը թթու ռեակցիան է, որը կասեցնում է բակտերիաների աճը, բարձրացնում ճարպի յուրացումը: Դրանցից առավել տարածված են կեֆիրը, մածունը, ացիդոֆիլային կաթը՝ «Նարինե»ն, նն: Կեֆիրը սովորաբար նոսրացնում են եփուկով և նշում Б կամ B-կեֆիր: Բարդ կամ կալորիական Կ. պատրաստում են կաթին յուղ, բոված ալյուր, շաքար (տարբեր հարաբերություններով) ավելացնելով: Տնային պայմաններում մանկական սնունդ պատրաստելու համար թողարկվում են հատուկ չոր Կ. (B-բրինձ, B-վարսակ, В-հնդկացորեն): Ներկայումս արտադրվում են «Մալյուտկա» և «Մալիշ» չոր Կ.: Շատ Կ. իրենց բաղադրությամբ մոտ են մայրական կաթին к կիրառվում են էքսուդատիվ դիաթեգով, սնուցման խանգարումներով, մարսելախանգարումով (դիսպեպսիա), սակավարյունությամբ տառապող երեխաների արհեստական սնուցման համար:
Կ. Մեժլումյան
