Jump to content

ՀՍՀ/ԿԱԹՆԱԽՈՀԱՆՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹՆԱԽՈՀԱՆՈՑ, ՍՍՀՄ-ում, հասարակական սննդի հիմնարկություն, որի խնդիրը վաղ մանկական հասակի երեխաների համար բարձրորակ ու լիարժեք կաթնախառնուրդներ պատրաստելն է: Կ-ները կաթնախառնուրդներով ապահովում են նաև մանկական այն հիմնարկությունները (մանկամսուրներ, հիվանդանոցներ, մանկատներ), որտեղ պայմաններ չկան դրանց պատրաստման համար: Խոշոր Կ-ներն ունեն բաշխիչ կայաններ՝ ըստ միկրոշրջանների: Կ-ում կաթնախառնուրդները պատրաստում են հաստատված ռեցեպտուրայի և տեխնոլոգիական պրոցեսի ու սան. ռեժիմի կանոնների ճշգրիտ պահպանմամբ: Պատրաստի կաթնախառնուրդները պարբերաբար ենթարկվում են բակ-տերիալոգիական քննության: