Jump to content

ՀՍՀ/ԿԱԹՆԱՀՅՈՒԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹՆԱՀՅՈՒԹ, բույսերի կաթնանոթների հեղուկ պարունակություն: Լինում է թափանցիկ, կաթնագույն, դեղնադարչնագույն, դեղին կամ նարնջագույն: Մեծ քանակությամբ Կ. են պարունակում իշակաթնուկ ազգիների, բարդածաղկավորների, թթազգիների ընտանիքի բույսերի որոշ տեսակներ: Կ-ում լուծված կամ կախված վիճակում պարունակվում են ածխաջրեր, սպիտակուցներ, գլիկոզիդներ, աղեր, եթերային յուղեր: Կաուչուկատու և գուտա-պերչատու բույսերի Կ-ի բնորոշ բաղադրամասերն են խեժեոը, կաուչուկը, գուտապերչը: Կակաչազգիների Կ-ում կան մեծ քանակությամբ ալկալոիդներ, սեխածառի Կ-ում՝ պապաին ֆերմենտը: Բույսերի վնասումից Կ. տուրգորի ազդեցության տակ սկսում է հոսել դուրս: