ՀՍՀ/ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ՀՍՍՀ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՐՋԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ (մինչև 1946-ը՝ Աղաձոր), գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ հարավ-արևելք: Կ-ում է Երքաղսովետի կանաչապատման տրեստի Կաթնաղբյուրի 1 տնկարանային տնտեսությունը: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան:
