Jump to content

ՀՍՀ/ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ՀՍՍՀ ԹԱԼԻՆԻ ՇՐՋԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հարավարևելք: Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան: Գյուղում պահպանվել են եկեղեցու ավերակներ (V դ.), խաչքարեր, այլ հուշարձաններ (V—VII դդ.):