ՀՍՀ/ԿԱԹՆԱՋՈՒՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԹՆԱՋՈՒՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Սպիտակի շրջանում, շրջկենտրոնից 11 կմ հարավ-արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: Հիմնադրվել է XIX դ. առաջին քառորդին:
