ՀՍՀ/ԿԱԹՆԱՌԱՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԹՆԱՌԱՏ (մինչև 1978-ը՝ Լոռվա տոհմային սովետական տնտեսություն), ավան Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հարավ-արևմուտք: 1923-ին ստեղծվել է տոհմային անասնաբուծական պետ. ֆերմա, 1935-ից կոչվել է տոհմային անասնաբուծական սովետական տնտեսություն: Մշակում են կերային կուլտուրաներ (ճակնդեղ): Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, հիվանդանոց: Կ-ում գործում է Կալինինոյի գլխամասային պանրագործարանի մասնաճյուղը: Բնակիչների նախնիներր եկել են Կարսից, Մուշից, Էրզրու-մից XIX դ. սկզբին:
