ՀՍՀ/ԿԱԹՆԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԿԱԹՆԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, գյուղատնտեսության ճյուղ: Խնդիրն է զարգացնել կաթնատու, գլխավորապես խոշոր եղջերավոր անասնապահությունը: Կատարելագործվել է տեղական տավարը, ստեղծվել են բարձրմթերատա ցեղեր, որոնցից առավել տարածված են սև խայտաբղետը, կարմիր տափաստանայինը, խոլմոգոր-յանը, յարոսլավլյանը, սիմենթալը, շվիցը: Լավագույն կաթնատու ցեղը սև խայտաբղետն է, որր բուծվում է գրեթե բոլոր եր կըրներում: ՀՍՍՀ-ում, ինչպես նաև Անդրկովկասի մյուս հանրապետություններում, պլանային հիմնական ցեղը կովկասյան գորշ տավարն է. կովերի տարեկան միջին կաթնատվությունը 2500—3000 կգ է, կաթի յուղայնությունր՝ 3,8— 5,0: ՀՍՍՀ-ում կաթի արտադրությամբ մասնագիտացված տնտեսություններում կովերի միջին կաթնատվությանը 1977-ին կազմել է 3000 կգ, իսկ առանձին տնտեսություններում՝ 5000 կգ: Կաթի արտադրությունն ավելացնելու նպատակով ստեղծվում են կհրի կայուն բազա, արհեստական արոտավայրեր, ընդլայնվում է դաշտային վերարտադրությունը, բարելավվում են բնական արոտավայրերն ու խոտհարքները: Կ-յամբ զբաղվում են սովետական և կոլեկտիվ տնտեսությունները: ՍՍՀՄ-ում ստեղծված են կաթի արտադրության խոշոր համալիրներ, ֆաբրիկաներ, որոնցից յուրաքանչյուրը ունի 1000—2000 կով:
