Jump to content

ՀՍՀ/ԿԱԹՆԱՏՈՒ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹՆԱՏՈՒ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Բոզդանովկայի շրջանում: Սահմանակից է Հայկական ՍՍՀ Ղուկասյանի շրջանին: Կոլտնտեսությունն զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ: Գյուղը հիմնադրել են 1928-ին Ախալքալա-քի շրջանի Աբուլ և Թորիա (այժմ՝ Բոգդանովկայի շրջանում) գյուղերից տեղափոխված հայերը (սրանց նախահայրերը գաղթել են 1830-ին, Արևմտյան Հայաստանից):