ՀՍՀ/ԿԱԹՆԲԵԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԹՆԲԵԿ (Sonchus), իշամառոլ, բարդածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ: Միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, երբեմն՝ կիսաթփեր, սովորաբար կաթնահյութով: Տերևներն ամբողջական են կամ փետրաձև: Ծաղիկները յեզվակային են, դեղին, ծաղկաբույլը զամբյուղ է: Պտուղը սերմնապտուղ է: Հայտնի է մոտ 70 տեսակ (եվրասիայում և Աֆրիկայում): ՍՍՀՄ-ում աճում է 6 տեսակ, որից 3-ը մոլախոտեր են: Ամենավնասակարը դաշտային կամ դեղին Կ. է (Տ. arvensis): Բազմամյա բույս է, աղբոտում է հացահատիկային, շարքացան կուլտուրաների ցանքսերը: Աճում է բանջարանոցներում, ճանապարհների եզրերին, խամ հողերում և այլուր: ՀՍՍՀ-ում տարածված է Արարատյան դաշտում, նախալեռնային շրջաններում:
