Jump to content

ՀՍՀ/ԿԱԹՈԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹՈԴ (հուն.— վարընթաց շարժում. 1834-ին առաջարկել է Մ. Ֆարադեյը), 1. էլեկտրական հոսանքի աղբյուրի (գալվանական էլեմենտ, էլեկտրական կուտակիչ ևն) բացասական լիցքավորված էլեկտրոդ (բևեռ): 2. էլեկտրավակուումա-յին սարքի կամ գազապարպումային իոնային սարքի էլեկտրոդ: Ծառայում է որպես վակուումում միջէլեկտրոդային տարածության էլեկտրահաղորդականությունն ապահովող կամ գազում էլեկտրական հոսանքը կայուն պահող էլեկտրոնների աղբյուր: Ըստ էլեկտրոնային էմիսիայի բնույթի՝ տարբերում են ջերմաէլեկտրոնային, ֆոտոէլեկտրոնային, սառը Կ-ներ: 3. էլեկտրոլիտային տաշտակի, էլեկտրական աղեղի ստացման հարմարանքի և նման այլ սարքերի էլեկտրոդ, որը միացվում է հոսանքի աղբյուրի բացասական բևեռին: