Jump to content

ՀՍՀ/ԿԱԹՈԼԻԿՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹՈԼԻԿՈՒԹՅՈՒՆ (հուն.—համընդհանրություն), քրիստոնեության հիմնական ուղղություններից: Կ-յան սաղմերը երևան են եկել մոտ IV դ., սակայն որպես վարդապետություն և եկեղեցական կազմակերպություն վերջնականապես ձևավորվել է 1054-ին. քրիստոնեական եկեղեցում առաջացել է նոր բաժանում՝ արևմտյան-կաթոլիկական և արևհլյան-ուղղափաո: Կ. ընդունում է քրիստոնեության հիմնական դոգմաներըևծեսերը, միաժամանակ մյուս եկեղեցիներից տարբերվում դավանաբանական, պաշտամունքային, կազմակերպչական յուրահատկություններով: Կ-յանը բնորոշ են Ս. Մարիամի մարմնավոր համբառնման, պապի անսխալականության դոգմաները, քավարանի գոյության ընդունումը, սուրբ երրորդության, խորհուրդների մեկնաբանման յուրօրինակությունը, ինղոգգենցիան, կուսակրոնությունը ևն) Կաթոլիկական եկեղեցին ունի խիստ կենտրոնացված, միապետական և նվիրապետական բնույթ: Հռոմի պապը կաթոլիկական եկեղեցու գլուխն է, Պետրոս առաքյալի «ժառանգորդը», երկրի վրա Քրիստոսի «տեղապահը»: Դավանանքի սկզբնաղբյուր են ընդունվում Աստվածաշունչը, քրիստոնեական «սուրբ ավանդույթները», տիեզերական բոլոր ժողովների որոշումները: Կ-յան գաղափարախոսության հիմքը Օգոստինոս Ավրելիոսի (IV—V դդ.), Թովմա Աքվինացու (XIII դ.) ուսմունքներն են: Դարեր շարունակ Կ. Արևմտյան Եվրոպայի երկրների տիրապետող գաղափարախոսությունն էր: Օգտագործելով եվրոպական պետությունների մասնատվածությունն ու փոխադարձ թշնամանքը՝ կաթոլիկական եկեղեցին կարողացել է ստեղծել նաև քաղ. իշխանություն (տես Պապական մարզ): Հատկապես X—XIII դդ. ձգտել է իրեն ենթարկել նաև աշխարհիկ իշխանությունը, հանդես եկել համաշխարհային տիրապետության հավակնությամբ, կազմակերպել խաչակրաց արշավանքներ: Պայքարել է գիտական և առաջադիմական մտքի դեմ, հալածել ժողովրդական շարժումները, կրոնական աղանդները, հաստատել ինկվիզիցիան: Արդի կաթոլիկական եկեղեցին կրոնա-քադաքական ու գաղափարախոսական խոշոր կազմակերպություն է՝ Վատիկան կենտրոնով: Կրոնական, սոցիալ-քաղաքական նպատակները իրականացնելու համար Կ. օգտագործում է ինֆորմացիայի արդի միջոցները, ունի գիտական և ուսումնական հաստատություններ: Եկեղեցուն օժանդակում են նաև կաթոլիկական կուսակցությունները (քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը Իտալիայում, Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ԳՖՀ-ում ևն), կրոնական միաբանությունները (ճիզվիտական, դոմինիկյան, ֆրանցիսկյան ևն), կաթոլիկական արհմիությունները, բազմաթիվ կազմակերպություններ: Աակայն սոցիալիզմի համաշխարհային համակարգի հաղթանակը, ազգային-ազատագրական շարժումների վերելքը և գիտական առաջընթացը Կ-յանը հասցրել են ճգնաժամի, ստիպել հատկապես 60-ական թթ. սկսած արդիականացնել գաղափարախոսությունը, դավանաբանությունը, ծիսակարգը, սոցիալ-քաղաքական տեսակեաները: Այս ձգտումը հատկապես դրսևորվել է Վատիկանի 2-րդ տիեզերական ժողովում (1962—65): Կաթոլիկական եկեղեցու ակնհայտորեն ուռճացրած տվյալներով 1975-ի սկզբներին եղել է 613 մլն կաթոլիկ, որից Եվրո-պայում՝ 180 մլն (հատկապես Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա, Լեհաստան, Հունգարիս:, Օեխոսլովակիա), Ամերիկյան մայր ցամաքում՝ 287 մլն, Ասիայում՝ 46 մլն, Աֆրիկայում՝ 35 մլն: ՍՍՀՄ-ում կաթոլիկներ կան Մերձբալթիկայում, Բելոռուսիայի, Ուկրաինայի արմ. մասերում, Անդրկովկասում: Հռոմը փորձել է ամենատարբեր եղանակներով Կ. տարածել նաև Հայաստանում: Սակայն հայերին կաթոլիկացնելու կոնկրետ վարձերը սկսվել են խաչակրաց արշավանքների ընթացքում և կապված են Կիլիկիայի հայկական պետության սոցիալ-քաղաքական դրության հետ: Կիլիկյան Հայաստանը, շրջապատված լինելով մահմեդական պետություններով, վարձել է դաշնակցել Արևմուտքի հետ, այդ ձգտումն ավելի է ուժեղացել խաչակրաց արշավանքների ժամանակ: Ընդառաջելով կաթոլիկների քաղաքականությանը՝ նրանց հրավերով Գրիգոր ՊահլավունինևՆերսես Շնորհալին մասնակցել են Անտիոքի՝ 1141-ի և Երուսաղեմի՝ 1143-ի եկեղեցական ժողովներին, ուր առաջին անգամ քննարկվել են հայ և կաթոլիկ եկեղեցիների մերձեցման հարցերը: Հետագայում այդ հարցերը որոշակիորեն քննարկվել են Ասի ժողովում (1307) և Ադանայի ժողովում (տես Ադանայի ժողով 13)6): XIV դ. սկզբից տարածվում է ունիթորությունը: XV—XVI դդ. Հայաստանում և հայկ. գաղթավայրօրում Կ-յան տարածմամբ հիմնականում զբաղվել են դոմինիկյան և ֆրանցիսկյան քարոզիչները: Հատկապես XVII դ. կաթոլիկական եկեղեցին փորձել է Արևելքի երկրներ ներթափանցել «խաղաղ» գործելակերպով: Այդ նպատակով 1622-ին Հռոմում հիմնվել է «Հավատի պրոպագանդա» հաստատությունը, 1628-ին՝ քարոզիչ պատրաստողների դպրոցը և հատուկ բազմալեզվյան տպարան, ուր հրատարակվել է նաև հայերեն կրոնական գրականություն: Այդ շրջանում քարոզչական աշխատանքների հարմար վայրը պետականությունը կորցրած Հայաստանն էր: Կաթոլիկ քարոզիչները ժողովրդին բուժական և նյութական օգնություն էին ցույց տալիս, դպրոցներ հիմնում: Աշխարհիկ և հոգևոր առանձին գործիչներ Կ. ընդունում էին ազգի քաղ., սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, եվրոպական երկրների հետ հարաբերությունները լավացնելու, գիտություն ու լուսավորություն տարածելու նպատակով: Քարոզչական գործունեությունը ընթացել է բուն Հայաստանում և հայկական սփյուռքում: Կաթոլիկ գործիչներից հատկապես նշանավոր են Բարդուդիմեոս Բոլոնիացին Պողոս Պիրոմալլին, Գաչանոս Կղե-մեսը, Հակոբ Վիլլոտը: Քարոզիչների մի խումբ գործունեությունը սկսելով Պարսկաստանի հայաշատ վայրերում (Սպահան, Շիրագ, Նոր Ջուղա)՝ անցել է Երևան (Գաբրիել Շենոն, Լոնժոյն, Ռուն), իսկ հետո՝ Թիֆլիս, Էրզրում, Տրապիզոն և հայաբնակ այլ վայրեր: Մինչև XVIII դ. օտարազգի քարոզիչների գործունեությամբ ստեղծվել է հայ կաթոլիկների առաջին սերունդը, նրանց համատեղ գործունեությամբ կաթոլիկացվել են Լեհաստանի և Հունգարիայի հայ գաղութները: Հայաստանում Կ-յան տարածումը հետապնդել է ոչ միայն կրոնական, այլև քաղ. նպատակներ: Կ-յան տարածմամբ շահագրգռված են եղել ի թիվս այլ պետությունների, նաև Ֆրանսիան և Իտալիան, որոնք քարոզիչների գործունեությամբ Հայաստանում տարածել են իրենց ազդեցությունը, ժողովրդին հեռու պահել ռուսական կողմնորոշումից, փորձել իրականացնել իրենց գաղութային նպատակները: XVIII դ. հայերի մեջ Կ. սկսում են տարածել կաթոլիկացված հայերը: 1701-ին հիմնադրվում է Մխիթարյան միաբանությունը, 1705-ին՝ Անտոնյան միաբանությունը (Լիբանանում): Հիմնադրվում են հայ կաթոլիկական բազմաթիվ դպրոցներ և վարժարաններ (Մուրատ-Ռափայելյան վարժարանը Վենետիկում և Փարիզում, Լևոնյան դպրոցը Հռոմում, դպրոցներ Զմյուռնիայում, Տրիեստում ևն): Մինչև 1915-ը հայ կաթոլիկական համայնքներ եղել են Ավազում, Հալեպում, Ադանայում, Էրզրումում, Խարբերդում, Մուշում, Բեյրութում, Իզմիրում և այլուր: Հայաստանում Կ-յան տարածումը առաջ է բերել հակասական հետևանքներ և վերաբերմունք: Ժողովրդի և հոգևորականության մեծամասնությունը Կ. նույնացնելով լատինականության հետ՝ կատաղի պայքար է մղել կաթոլիկացված հայերի դեմ, նրանց համարել ազգուրացներ: Առաջացել են կրոնա-դավանաբանական վեճեր, որոնց ընթացքում անտեսվել են ազգային ընդհանուր շահերը, և ջլատ-վեյ է ազգի միասնությունը: Այս պատճառով հայ ժողովրդի միասնությամբ շահագրգռված գործիչները միշտ պայքարել են Հայաստանում Կ-յան (հետագայում նաև բողոքականության) տարածման դեմ, իսկ տարածումից հետո կոչ արել, որ դավանական տարբերությունները հիմք չդարձվեն ազգության ըմբռնման համաո: Հայաստանում Կ-յան տարածումը միաժամանակ նպաստել է եվրոպական մշակույթի և լուսավորականության տարածմանը, քարոզիչներից շատերը սովորել են հայերեն և դարձել հայագիտական աշխատությունների հեղինակ: Քրիստոնեության աղբյուրագիտության բնագավառում կաթոլիկ աստվածաբանները հատուկ նշանակություն են տվել հայ եկեղեցական գրականությանը, հայկ. վանքերից բերվել են ձեռագրեր ու մինչ օրս պահպանվում են Հվ. Ֆրանսիայի և Իսպանիայի (Կարպենտրաս, Բարսելոն) գրադարաններում: Վատիկանի կարգադրությամբ հայ կաթոլիկ հոգևորականները XII դարից իրավունք ստացան եկեղեցիներ կառուցել և վանքեր հիմնել Իտալիայում: Նման ձեռնարկումներ են կատարվել նաև այլ երկրներում: Ըստ Վատիկանի տվյալների, հայ կաթոլիկներ կան Լիբանանում (18500), Սիրիայում (18400), Թուրքիայում (14000), Ֆրանսիայում, Իրանում, Իրաքում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ռումինիայում և այլ երկրներում: Հայ կաթոլիկներն ունեն պատրիարքություն (Զմմաոի վանք) և արքյեպիսկոպոսություններ (Սպահան, Բաղդադ, Ստամբուլ, Հալեպ ևն): Ստեղծվել են դպրոցներ, կոլեջ, միաբանություններ, տպարաններ, հանդեսներ: Հայ կաթոլիկներ կան Ախալցխայի, Ախալքալաքի, Բոգդանովկայի (Վրաց. ՍՍՀ), Ղուկասյանի, Ստեփանավանի, Կա-լինինոյի, Կրասնոսելսկի, Էջմիածնի շրջաններում, Լենինականում (ՀՍՍՀ):

Գրկ. Գալանոս Կղհմես, Միաբա-նութհւն Հայոց Սուրբ Եկնղհցւոյն ընդ Մեծի Սուրբ Եկեղեցւոյն Հռովմեայ, հ. 1—2, Հռոմ,1650—61: Չամչյան Մ., Պատմություն հայոց, հ. 3, Վնտ., 1786: Պալճյան Ա., Պատմութիւն Կաթողիկէ վարդապետութեան ի Հայս և միութեան նոցա ընդ Հռոմէական Եկեղնցւոյ ի փլորենտեաև Սինհոդոսի, Վնն., 1878: Գաթըրճյան Հ., Հիմնական տարբերութիւն Կաթողիկէ և Էջմիածնական դավանութնանց, ԿՊ, 1864: Օր ման յան Մ., Ազգապատում, մաս 1—3, ԿՊ—Երուսաղեմ, 1912-27: Նույնի, Հայոց եկեղեցին և իրպատմությունը, 3 հրտ., ԿՊ, 1913: Ջամինյան Ս., Հայոց եկեղեցու պատմություն, մաս 1-2, Նոր Նախիջևան, 1908—09: Աբրահամյան Ա., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1—2, Ե., 1964—1967: Бабосов Е.М., Научно-техническая революция и модернизация католицизма, Минск, 1971 Мчедлов М.П., Католицизм, 2 изд., М., 1974.

Ա. Սարգսյան