Jump to content

ՀՍՀ/ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ ԹԱԼԻՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ ԹԱԼԻՆԻ, ճարտարապետական հուշարձան, տաճար Թալինի հյուսիսային եզրամասում, Հայաստանի պատմական Արագածոտն գավառում: Հուշարձանի (այժմ՝ կիստվեր) կառուցման վերաբերյալ վիմագրական կամ մատենագրական տեղեկություններ տակավին չեն գտնվել: Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին: Ճարտ. վերլուծությունից, մի շարք հատկանիշներից (Ավագ խորանում երեք լուսամուտ, կառույցի մեծ բացարձակ չափեր են) եզրակացվում է, որ կառուցվել է VII դ. այն ժամանակահատվածներից մեկում (632-640, 652, 658, 698), երբ Հայաստանի եկեղեցին ստիպված ընդունել է քաղկեդոնականություն: Կաթողիկեն 36,7 մ X 26,7 և առանցքային չափերով, արլ-ից, հս-ից, հվ-ից արտաքուստ բազմանիստ (3, 5,5) աբսիդներով, արտահայտված խաչաձև տանիքով, հայկական ճարտ. «գմբեթավոր բազիլիկ» տիպի կառույց է: Թմբուկը 12-նիստանի է, անցումը գմբեթային քառակուսուց (կողմը՝ 7,2 մ) առագաստային է: Մույթերից-որմնամույթերից բաղկացած երկու շարքերը ներսը «բաժանում» են գլխավոր՝ բարձր ու լայն, և երկու կողային՝ ավելի նեղ ու ցածր թաղածածկ նավերի: Ավագ խորանի հս. և հվ. կողմերին են երկու քառակուսի խորաններ, որոնց վերին հարկերը գաղտնարաններ են: Տաճարն ունի հինգ պորտիկավոր մուտքեր՝ երկուական հս-ից ու հվ-ից և մեկ շքամուտք արմ-ից: Կարմիրևսե տուֆից սրբատաշ կառույցը սկզբում ունեցել է կղմինդրյա ծածկ, որը հետագայում փոխարինվել է քարասալերով: Ստորոտը շուրջկալված է պարագծային եռաստիճանով: Գմբեթակիր չորս զորեղ մույթերը, ութ որմնամույթերը, նրանց կապող կամարները թաղածածկերի հետ կազմում են կուռ, ամբողջական կառուցվածքային տարածական համակարգ, ուր յուրաքանչյուր տարրի առկայությունը փոխպայմանավորված է մյուսով: Մեծաչափ կառույցի ինտերիերը օդաշատ է և լուսողող (թմբուկի 12 Ա ճակատների 29 բարձր, լայն կամարավարտ լուսամուտներից բացի ունի 9 բոլորակ լուսամուտ): Ակնհայտ կառուցվածքային ողջ աշխատանքը բարեհնչյուն համաչափությունների, ընտրված կոմպոզիցիոն միջոցների շնորհիվ համակում է ներդաշնակության, հավասարակշռվածության տրամադրությամբ: Ի տարբերություն հայկական հոգևոր, V—VII դդ. ճարտ. զուսպ, ներքին խոհեմությամբ լի կերպարների, Թալինի կաթողիկեն ավելի շքեղ է, աշխարհիկ և պալատական: Արտաքին հարդարանքը կազմում են լուսամուտների բազմազանորեն քանդակազարդված պսակները, աբսիդների և թմբուկի նիստերին արված դեկորատիվ խորանազարդերը, քիվերը: Քանդակազարդերը, քիվերի բեկվածքները, բացառությամբ թմբուկի ատամնաշար քիվապսակի, ընդհանրություն ունեն Զվարթնոցի նմանօրինակ տարրերի հետ: Քանդակազարդերը ներկված են եղել սպիտակ և կարմիր (տեղ-տեղ պահպանվեի): Հատկապես շքեղորեն, սակայն մեծ տակտով է լուծված արմ. ճակատը, ուր պատկերագեղ համակարգված են քառամույթ պորտիկավոր (ենթադրաբար՝ հետագա հավելվածք է) շքամուտքը, կամարավարտ, բոլորակ լուսամուտները, նըրանց պսակազարդերը ևն: Ճակատի սիմետրիկ կոմպոզիցիայի կերպարում ընդգծված են երկու «հայկական խորշեր», որոնց մեջ ամբողջ բարձրության 3 4 չափով տեղադրված զույգ որմնասյուների խոյակներին հավանաբար դրված են եղել կոթողներ, արձաններ կամ թևավոր {սաչեր: Ներսում դեկորատիվ պլաստիկան գրեթե բացակայում է (թմբուկին արված են վարդյակաշար գոտի, գմբեթարդին՝ դեկորատիվ գուրտեր, բեմի եզրապատը բեկվածքավոր է ևն), նրան փոխարինել են որմնանկարները (Ավագ խորանում թույլ նշմարելի են Աստվածամոր պատկերը, սրբապատկեր մեդալիոններ ևն): Ներսում պահպանվել են արձանագրություններ՝ աղբյուր բերելու (774), ընծայատվության (1041),ևմակագրություն՝ կաթողիկեն «կենդանագրելու» վերաբերյալ: Ամբողջ կառույցը իր մասշտաբով իշխում է հարթ տեղավայրում, ուր արմ-ից երեում է Արտենի լեռը, իսկ հս-ից բլուրներ են: Թալինի կաթողիկեին հատակագծային հորինվածքով նման է Դվինի կաթողիկեն (608— 615, պահպանվել է միայն հատակի մասը): Հուշարձանի գմբեթը ավերվել է 1840-ի երկրաշարժից: 1947-ից տաճարը մասնակի վերանորոգվել է: 1866-ին Թալինում կառուցվել է Ս. Աստվածածին բազիլիկ եկեղեցին, որի շինարարության մեջ մեծ քանակությամբ օգտագործվել են կիստվեր կաթողիկեի քանդակազարդ և այլ քարեր: Կաթողիկեից արմ. և հս. ընդարձակ տարածություն է գրավում IV—VII և հետագա դարերի նեկրոպոլիսը, ուր եղել են բազմաթիվ քաուսկոդ, պատվանդանավոր կոթողներ՝ բազմազան տարազներով մարդկանց (նաև՝ մերկ, վարազի գլխով), թեմատիկ և այլ բարձրաքանդակներով: Սրանցից մի քանիսը, արձանագիր որոշ տապանաքարերի հետ, պահպանելու նպատակով Թ. Թորամանյանը տեղափոխել է Ներսեհ Կամսարականի եկեղեցին (որը գտնվում է կաթողիկեից մոտ 150 Վ դեպի հվ.)՝ այն անվանելով թանգարան: Կաթողիկեի հս. ճակատից մի քանի մ վրա, վերջին մասնակի վերանորոգման (1970—1975), մաքրման աշխատանքների ընթացքում, բացվել են միանավ, արլ-ից խորան ունեցող կառույցի (հավանաբար՝ թաղածածկ մատուռ) մնացորդներ: Կաթողիկեից հվ. եղել է մեկ ուրիշ ենեղեցի (ծածկվել է փլատակներով, տակավին պեղված չէ), որը, ըստ Թ. Թորամանյանի, հավանաբար վկայարան էր (ունեցել է ատամնաշար քիվեր, զույգ որմնասյուներ, լուսամուաի պսակներ ևն): Կաթողիկեի մոտ 200 մ շառավղով տարածքը (ուշ ժամանակներում վերածվել է վարելահողի, առկա են շինությունների մնացորդներ) հնագիտական մեծ արժեք է ներկայացնում: Ներսեհ Կամսարականի եկեղեցուց դեպի հսարլ., մոտ 70 մ վրա պահպանվել են ավերակների մնացորդներ, որոնք, ըստ Թ. Թորամանյանի, իշխանական (հավանաբար Կամսարականների) բնակարանի մնացորդներն են: Կաթողիկեից դեպի հս., 1,5 կվ վրա, լեռնանման մի բլուրի (գյուղացիներն անցյալում անվանել են Կյուլեկ-թալիա) արմ. ավելի բարձր մասում եղել է կիկլոպյան պարսպով շրջապատված, նախաքրիստոնեական ժամանակաշրջանի ամրոց-միջնաբերդ, որի արլ. մասում բերդը և բերդաքաղաքն էին: Բլուրի հվ. լանջին պահսյանվել են բնակարան 7 ների հիմքեր, իսկ հս. լանջին՝ գերեզմաններ, որոնցից ցած, բլուրի ստորոտին կան բազմաթիվ ձվաձև հատակագծով կրոմլեխներ: Թալինից Դաշտադեմ (նախկին Նեիքին Թափն) տանող ճանապարհին է միջնադարյան նշանավոր կարավանատներից մեկը, որը, ըստ Թ. Թորամանյանի, XII—XIII դդ. կառույց է, 73,2 մ Х 37,0 մ չափերի, ուղղանկյուն հատակագծով, անկյուններում ամրացված բուրգանման կոնտրֆորսերով:

Գրկ. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ.1—2, Ե., 1942—48: Ս. Ստեփանյան