ՀՍՀ/ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԿԱԹՈՂԻԿՈՍ (հուն.— ընդհանրական, համընդհանուր), Արևելքի քրիստոնեական մի շարք եկեղեցիներում Հայոց, Վրաց, Ասորոց, Մալաբարի (Հընդկաստան), նեստորական ասորիների գերագույն հոգևոր պետի տիտղոսը: Կ. տնօրինում է եկեղեցու հոգևոր-կրոնական, եկեղեցա-վարչական, դավանական, ծիսական բոլոր հիմնական հարցերը: Իրավասու է մյուռոն օրհնել, եպիսկոպոս ձեռնադրել, վավերացնել թեմական առաջնորդների ընտրությունը, կանոնազանց հոգևորականին կարգալույծ անել, թագավոր օծել (անցյալում) են: Կ. նաև ազգային, հասարակական-քաղաքական և մշակութային-կրթական գործերում (անցյալում) կարևոր դեր է խաղացել: Աոցիալ-քաղաքական հարցերում, ելնելով իրենց դասային պատկանելությունից ու շահագրգռություններից, Կ-ները միշտ պաշտպանել են տիրող դասակարգերի շահերը, նրանց գաղափարախոսությունը: Կ. հիմնականում եպիսկոպոսական տարազ է օգտագործում, բայց, իբրև հավատացյալների հոգևոր «հովվապետ», լրացուցիչ կրում է հովվի մաղխաղր խորհրդանշող կոնքեռ և հայրապետական ասա: Հայ իրականությունում Կ. կոչվել է նաև քահանայապետ, եպիսկոպոսապետ, հայրաաետ: Հիմնականում կոչվել է Կ. Հայոց, սակայն XV դարից սկսած ստացել է նոր տիտղոս՝ Կ. Ամենայն Հայոց, մի փոքր ավելի ուշ նաև՝ Ծայրագույն պատրիարք: Դրանք պայմանավորված էին հայկ. գաղթավայրերում հայ եկեղեցական թեմերի ստեղծմամբ, Երուսաղեմի, Կ. Պոլսի հայոց պատրիարքների, Աղթամարի, Գանձասարի, Կիլիկիո Տան Կ-ների առկայությամբ, որոնք աստիճանաբար ճանաչեցին Էջմիածնի Հայոց Կ-ների գերագահությունը: Հայոց Կ-ներից ոմանք ունեցել են աթոռակից Կ-ներ: Եղել են դեպքեր, երբ օրինավոր Կ-հ հետ միաժամանակ, մի այլ վայրում պաշտոնավարել է հակաթոռ Կ.: Կ. անցյալում գահ է բարձրացել թագավորի հրամանով, երբեմն հաշվի առնելով տոհմական ծագումը, ինչպես և նախորդ Կ-ի ցանկությունը: Սակայն հիմնականում Կ-ին ընտրել և ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, ցմահ, թեև անհրաժեշտության դեպքում, նույն ժողովի որոշմամբ, Կ. կարող է և գահից զրկվել: Ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ: Ընտրվել կարող է ամեն մի կուսակրոն հոգևորական՝ անկախ աստիճանից ու կոչումից: Եղել է դեպք, երբ ընտրվել է հոգևոր կոչում չունեցող աշխարհական անձ (Զաքարիա և Զագեցի, 855-876): Ընտրությանը հավասար իրավունքով մասնակցում են հոգևորականության բարձրաստիճան ներկայացուցիչները և հավատացյալներից ընտրված աշխարհական պատգամավորները: Ընտրությունից հետո Կ-ին ձեռնադրում են 12 եպիսկոպոսներ և օծում մյուռոնով: Հատկապես հայ պետականության բացակայության պայմաններում Կ. գործարար ասպարեզ էր մտնում իբրև ղեկավար(հաճախ՝ գերագույն) անձ, հայ ժողովրդի անունից բանակցություններ վարում օտարպետությունների հետ, բանագնաց-պատվիրակներ ուղարկում այլևայլ երկրներ, րնդունում եկեղեցական և աշխարհիկ պաշտոնական պատվիրակություններ: Դարեր շարունակ Կ-ին են ենթարկվել ազգային իրավա-վարչական, մշակութային-կրթական հաստատությունները: Ավատա-պետական մասնատվածության, ներքին երկպառակությունների, օտար նվաճողների տիրապետության պայմաններում հայ ժողովրդի միասնությունը և երկրի անկախությունը ապահովելու համար Կ-ներից ոմանք քիչ ջանք չեն թափել, երբեմն էլ ուղղակի աջակցել են հայ ժողովրդի ացատացրաևան պայքարին: Հայոց եկեղեցու դավանաբանական վեճերին, կաթոլիկ եկեղեցու հետ միաբանողների (ունիթորների) դեմ մղած պայքարին, հայ ժողովրդի ազգային-քաղաքական ինքնուրույնությունը պահպանելու համար մաքառումներին անմիջականորեն մասնակցել են Կ-ները: Պատմա-քաղաքական պայմանների ու ներքին հակամարտությունների հետևանքով Հայոց Կ-ի աթո-ւանիստը հաճախ տեղափոխվել է տարբեր վայրեր (տես Կաթողիկոսություն Ամե-նայն Հայոց), սակայն 1441-ից այն գտնվում է Էջմիածնում: Հայոց Կ. իր ղեկավարությունն իրականացնում է կաթողիկոսարանի միջոցով: Ի տարբերություն այլ Կ-ների, Հայոց ընդհանրական Կ. կրում է «Ծայրագույն պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց» տիտղոսը: Կ ին անմիջապես դիմելու հարգելի ձևը «վեհափառ» մակդիրն է: Կ-ի անմիջական նստավայրը կոչվում է Վեհարան: Ներկայումս Ամենայն Հայոց Կ. Վազգեն Ապալճյանն է (1955-ից): Հայ կաթոլիկները նույնպես ունեն իրենց Կ. նստավայրը՝ Զմմառում (Լիբանան)
Գրկ. Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909: Մովսես Խորենացի, Պատմություն Տայոց, Ե., 1968: Օրմանյան Մ., Տայոց եկեղեցին և իր պատմությունը, ԿՊ, 1913: Նույնի, Ազգապատում, մաս 1—3, ԿՊ—Երուսաղեմ, 1912—1927: Փ. Անթաբյան
